Վարդան Օսկանյանն ԱԱԾ է հրավիրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը “Սիվիլիթաս” հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ):
Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել “Սիվիլիթաս” հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար:
Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը:




Լրահոս