Armenian text to speach

Կադիրովը հայտնել է «Իսլամական պետության» շարքերում կռվող 200 չեչենի ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Սիրիայի ազգային հաշտեցման հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մոտ 500 չեչեն ընդգրկված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում:

«Նրանցից 200-ը ոչնչացվել են: Այսօրվա դրությամբ մենք վերադարձրել ենք 47 երիտասարդի, որոնց խաբեությամբ ներքաշել էին այդ խմբավորման շարքերը», – հայտնել է ղեկավարը

Նրա խոսքով, արևմտյան երկրները, Եվրոպան և մյուս արաբական երկրները, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին, շահագրգռված չեն, որ Սիրիան ոտքի կանգնի:




Լրահոս