Րաֆֆին շարժվում է դեպի Բաղրամյան 26

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակում քիչ առաջ իր ելույթի ժամանակ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կողմնակիցներին  առաջարկեց  քայլել դեպի Բաղրամյան 26: “Գնում ենք  կերուխումն ավարտած Բաղրամյան 26` մեր նստավայր”,- նշել է Ր. Հովհաննիսյանը:
Նա առաջարկել է  քայլել “Հայաստան” և “միացում” վանկարկելով:  Իսկ իրավապահներին հորդորել է չփակել իրենց ճանապարհը: “Ոստիկաններ, ժողովրդի հրահանգը ձեզ պատգամ, բացեք ճանապարհները”,- նշել է “Ժառանգության” առաջնորդը”:
Նա նաև հայտարարել է, որ Բաղրամյան 26-ից հետո իրենք շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ: 
Ներկայումս Բաղրամյանով երթեւեկությունը դադարեցված է: Ի պատասխան ցուցարարները վանկարկում են “Հայաստան”, “Սերժիկ հեռացիր”, իսկ հատուկջոկատայինները մահակներով խփում են վահաններին:




Լրահոս