Մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներ պարգեւատրվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարների:

Երիտասարդները պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատվոգրերով:

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի գործունեությունը, պարգեւատրել է նրան Ազգային ժողովի պատվո մեդալով:

Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Պետության զարկերակը երիտասարդներն են, նրանք են երկրի շարժիչ ուժը: Ապագան ձերն է. դուք պիտի կարողանաք նորովի դիտարկել ձեր դերը պետության կայացման գործում: Ձեզ ժառանգաբար փոխանցված անկախության դրոշակակիրը պիտի դառնանք: Այսօր ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են երիտասարդությանն առնչվող հարցերը, եւ ձեզ վերաբերող լուրջ ծրագրեր են իրականացվում երկրում: Անցնելով փորձությունների ճանապարհով՝ հայ երիտասարդները հաջողությունների են հասնում կրթության, գիտության ոլորտներում՝ միաժամանակ սրբորեն պաշտպանելով երկրի սահմանները, ծառայելով հայոց բանակում»:




Լրահոս