ՄԻՋԱԴԵՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը՝ Աֆրիկյանների պանդոկում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի երեկոյի ընթացքում, տհաճ միջադեպ է տեղի ունեցել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ներկայում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի միջեւ: Ըստ մեր տեղեկությունների՝ երեկոյին իր հոր` Սուրիկ Կոստանյանի հետ մասնակցող Գ. Կոստանյանը մեղադրել է ՀՀ դատարաններին Մատաղիսի գործով երեք երիտասարդներին արդարացնելու համար, ինչին բավական կոշտ կերպով հակադարձել է Հ. Մանուկյանը: Դրանից հետո լուրջ լեզվակռիվ է ծավալվել Մանուկյանի ու արդեն գինովցած Կոստանյանի միջեւ, ինչի արդյունքում Մանուկյանը հեռացել է: Ի դեպ, ուշագրավ է, որ մոտ 40 հրավիրյալներից, որոնց թվում են եղել Արման Մկրտումյանը, Տիգրան Մուկուչյանը եւ արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, բացակայել է միայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր  Թովմասյանը:




Լրահոս