Ղազախական «Ակտոբեն» պաշտոնապես հայտարարել է 9 ֆուտբոլիստների տրանսֆերի հանելու մասին: Նրանց թվում է նաևՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
31-ամյա բրազիլացին 2014-ից հանդես է գալիս «Ակտոբե»-ի կազմում և ղազախական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի բյուջեն կրճատվել է և ստիպված ֆուտբոլիստների են տրանսֆերի հանում: