Հատուկ օպերացիա Ղազախստանում. հետախուզվող խմբի 5 ահաբեկիչները ոչնչացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի Ակտոբե քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հետախուզվող խմբի 5 անդամները ոչնչացվել են, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը:

«Ղազախստանի Հանրապետության հակաահաբեկչական կենտրոնը տեղեկացնում է Ակտոբեի շրջանի օպերատիվ շտաբի ուժերի կողմից ահաբեկիչների ոչնչացման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ահաբեկիչները հրաժարվել են ինքնակամ հանձնվել և կրակ են բացել: Սակայն նրանց փորձերը ձախողվել են, և հատուկ նշանակության ուժերը 5 ահաբեկչի են ոչնչացրել:




Լրահոս