Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին հայհոյեց, բայց՝ մտքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի արտահայտած այն խոսքերին, որ Սերժ Սարգսյանը կնքեց իր մահկանացուն:
“Զարուհի Փոստանջյանը 5 երեխու մայր է”,-ասաց Գալուստ Սահակյանը, սակայն դահլիճից հուշեցին, որ 4 երեխա ունի Փոստանջյանը:
“Դե որ 4 է, կպատասխանեմ:  Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորելը քաղաքական ճակատագրի վախճան է: Դրա համար, եթե լուրջ մոտեցումներով ձևավորված գաղափար արտահայտվեր, բնականաբար, կպատասխանեի, բայց դե կին է, ես չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել, մտքումս պատասխանեցի”,-ասաց Գալուստ Սահակյանը:
 




Լրահոս