ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր է համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում շարունակում են ամփոփել 2015 թ.-ին իրականացրած ծրագրերը: Հերթական նախագիծը Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղում էր: Համայնքում ստեղծվել է լուսավորության 60 կետից բաղկացած արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Համակարգը կլուսավորի 1800 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի կենտրոնական փողոցի մեծ մասն ու կարևոր նշանակություն ունեցող ևս երկու փողոց:

b5b6277a-654e-42a8-8ffc-4c8e00562028

Համակարգի գործարկումը տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի, Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը, քանի որ այն լուծում է առաջարկում մի քանի կարևոր խնդիրների. փողոցային լուսավորություն սահմանամերձ գյուղերին, էլեկտրականության հետ կապված ծախսերի խնայողություն, էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալի կրճատում` այսինքն ներդրում շրջակա միջավայրի պահպանության գործում: Բացի այդ, ուրախալի է տեսնել լավատեսություն գյուղացիների աչքերում. լույսն իր հետ բերում է նոր հույսեր, ապահովության զգացողություն և ջերմ մթնոլորտ: Սրանք այն բաներն են, որ հիմա շատ անհրաժեշտ են սահմանի մոտ ապրող մեր հայրենակիցներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

f2625165-3cec-4355-82d1-0c214e0e278e

Նախիջևանին սահմանակից Խնձորուտում բնակչության թիվը մոտ 550 է: Արտաքին լուսավորության համակարգն այստեղ չի գործել ԽՍՀՄ փլուզումից ի վեր: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում գյուղի 70 %-ն արդեն լուսավորված է:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Համայնքի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին՝ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

8cbcac4d-f514-493c-a61b-6bdfa2209db6

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս