Ճապոնիայում Boeing 777 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխնիկական Boeing 777 ինքնաթիռը, որը Շանհայից Մեմֆիս էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյում Հանեդա օդանավակայանում, փոխանցում է Sputnik-ը:

Նշվում է, որ վայրէջքի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, որը մարել են օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցները:

Ինքնաթիռում 4 մարդ է գտնվել, տուժածներ չկան: Դեպքի մանրամասները պարզվում են:

Ավելի վաղ Air France ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռը, որը Փարիզից Սան Ֆրանցիսկո էր մեկնում, կասկածելի շրջադարձ է կատարել Լա Մանշում օդանավակայան վերադառնալուց առաջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս