Մոուրինյոյի հետ խնդիրներ չունեմ. Ազար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հերքել է այն խոսակցությունները, համաձայն որոնց, նա լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

24-ամյա բելգիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գրեթե միշտ չի հայտնվում անգլիական ակումբի մեկնարկային կազմում, իսկ թիմն էլ 13 տուրերից հետո ԱՊԼ-ում գտնվում է 15-րդ հորիզոնականում:

«Ես նրա հետ խնդիրներ չունեմ: Նա լավ մարզիչ է և «Չելսի»-ի համար մասնավորապես: Կարծում եմ, որ միասին կարող ենք բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Միգուցե ոչ այս մրցաշրջանում, որովհետև դժվար կլինի, այլ մյուսում», – նշել է Ազարը:




Լրահոս