Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել Չինաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել Չինաստան և հանդես գալ չինական ակումբներից մեկում:  «The Sun»-ը հայտնում է, որ  ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն բանակցում են ակումբների հետ։

Չինաստանի առաջնության ղեկավարությունը 30-ամյա անգլիացուն դիտարկում է որպես աստղային խաղացող, ով կարող է դառնալ մրցաշարի դեմքը։ Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռունիի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին։




Լրահոս