Մեծ Բրիտանիան զորքեր կուղարկի Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դիմել է խորհրդարանին՝ խնդրելով բրիտանական զինված ուժեր ուղարկել Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար. փոխանցում է Gazeta.ru-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ էականորեն կմեծացնի ծախսերը նոր տեխնիկայի ձեռքբերման համար: Նշվում է, որ ավելի վաղ Դևիդ Քեմերոնն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

«Մենք չենք կարող թույլ տալ սպասել մինչև սիրիական կոնֆլիկտի կարգավորումը, որպեսզի սկսենք իսլամիստների դեմ պայքարը: Չենք կարող սպասել, մինչ ահաբեկչությունները տեղի ունենան այստեղ: Մենք պետք է սկսենք գործել՝ հասկանալով, որ անխուսափելի ռիսկեր գոյություն ունեն: Սպառնալիքներ, որոնք չափազանց վտանգավոր են»,-ասել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանի առջև:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս