«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել թվով 20 հատ ռուսական արտադրության լուսացույց:
Այդ լուսացույցները կարող են օգտագործվել երթեւեկության կարգավորման համար: Դրանք նոր են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 3 մլն 300 հազար դրամով: Ինքնին այս աճուրդը ձեւական է, քանի որ լուսացույցներ Հայաստանում կարող է «օգտագործել» միայն ոստիկանությունը:
Իհարկե, ցանկության դեպքում անհատները կարող են լուսացույցները գնել, եթե ցանկանում են դրանցով իրենց տունը զարդարել: