Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայփոստ” ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը:
Տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը: Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը:
Այդ նպատակով “Հայփոստ”-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում` բարձրորակ սպասարկման պահանջներին համապատասխանելու նպատակով:
Որդեգրելով սպասարկման պրոֆեսիոնալ և հաճախորդամետ մոտեցում` “Հայփոստ թրասթ մենեջմենթ”-ը մեկ քայլ առաջ է գնում Հայաստանի փոստային օպերատորի արդիականացման և “Հայփոստ”-ը ոլորտի առաջատարներից մեկը դարձնելու ճանապարհով:
“Հայփոստ” ՓԲԸ
“Հայփոստ թրասթ մենեջմենթ” Բ.Վ.




Լրահոս