Ես չեմ կարծում, որ ազատամարտիկ կարող է լինել այդ հանցավոր խմբի մեջ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նորք- Մարաշում կատարվածին, այս մասին նշեց գեներեալ Սեյրան Սարոյանը.
«Եթե անվտանգությունը աշխատելա, նրանց ձերբակալելա, ուրեմն մի բան կա, էլի: Ծեմ բոլե շատ խառը ժամանակներ են մեր պետության համար: Հլա պիտի ճշտեն սրանք ովքեր էր, ինչ են, ում են ծառայում, ինչ են ուզեցել անեն», – ընդգծեց նա: Նրա խոսքով` անվտանգությունը լավ բան է անում էլի խոսում են, վատ բան է անում, նորից խոսում են:
Հիշեցնենք, որ «հանցավոր խմբի» ձերբակալված 21 անդամներից մեկն ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն է: