«Լեսթեր Սիթի»-ն սահմանել է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիի հրաժարագինը։
«The Telegraph»-ը հայտնում է, որ անգլիական ակումբը մտադիր չէ հրաժարվել հարձակվողից, սակայն այլ ակումբների կողմից հետաքրքրության պատճառով նրա հրաժարագինը սահմանել է 30 մլն ֆունտ ստեռլինգ։
«Լեսթեր»-ի հետ Վարդիի գործող պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին։