
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ֆուտբոլիստների հետ միասին ընթրիք է կազմակերպել Լոնդոնի ռեստորաններից մեկում. հայտնում է Mirror-ը:
Նշվում է, որ երեկոյի վերջում ակումբի գլխավոր մարզիչը ֆուտբոլիստներին թույլատրել է գնալ գիշերային ակումբ: Ֆուտբոլիստների հիմնական մասը գնացել է տուն, և գիշերային ակումբ գնացել են Ռամիրեսը, Կենեդին և Դիեգո Կոստան, ովքեր հաստատությունից հեռացել են վաղ առավոտյան:
Սակայն ոչ մի ֆուտբոլիստ չի ուշացել առավոտյան մարզումից: Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ն տանը կհանդիպի «Բորնմուտ»-ին: