Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից. փոխանցում է Газета.ru-ն:
Այս մասին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Այլ երկրի քաղաքացիություն ստանալու հետ կապված՝ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից»,-ասվում է Մարգվելաշվիլիի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը լքել էր իր հայրենիքը 2013-ին, որից հետո նրան ներպետական հետախուզման էին հայտարարել: Ինչպես նաև Սաակաշվիլիին միջազգային հետախուզման հայտարարելու՝ Վրաստանի ցանկությունը 2015թ. օգոստոսին Ինտերպոլը մերժել էր:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան