Ժունինյոն կարող է գլխավորել «Լիոն»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Լիոն»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը։

Le Figaro-ն տեղեկացնում է, որ լիոնցիների նախագահ Ժան-Միշել Օլան դիտարկում է բրազիլացուն որպես փոխարինող Յուբեր Ֆուրնյեին, ում աշխատանքից գոհ չեն ակումբում։

Հիշեցնենք, որ «Լիոնը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում զբաղեցնում է վերջին տեղը, իսկ Ֆրանսիայի առաջնությունում ընթանում է չորրորդ տեղում։




Լրահոս