Մբապեի դեմ ավելի բարդ էր քան Մեսսիի. Մարսելո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիոնի» պաշտպան Մարսելոն, կիսվել է տպավորություններով Մեսսիի և Մբապեի մասին եւ նշել, որ Կիլիանի դեմ խաղալը ավելի բարդ էր:

«Անկեղծ ասած, Մբապեի դեմ խաղալն ավելի դժվար էր, քան Մեսսիի: Մեսսին իր լավագույն հանդիպումը չանցկացրեց, իսկ Կիլիանն ինձ ստիպեց շատ աշխատել: Արագության ու դիրքավորվելու առումով նրա դեմ խաղալն անհամեմատ ավելի բարդ էր: Շատ մեծ հավանականությամբ Մբապեն շուտով կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը», – Մարսելոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին «Լիոնը» հաղթանակի հասավ ՊՍԺ-ի նկատմամբ 2-1 հաշվով, իսկ նույն ամսի 19-ին լիոնցիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Բարսելոնայի» հետ:




Լրահոս