Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է 18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուֆա»-ի հայ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Championat.com-ի MVP բաժնում հարցմանը մասնակցել են մշտական ժյուրիները, մասնագետներ և լրագրողներ: Հարցման արդյունքում նա արժանացել է 12 միավորի, ինչը լավագույն արդյունքն է:

Հիշեցնենք, որ 18-րդ տուրում «Ուֆան» 1:0 հաշվով է ավարտել «Զենիթի» դեմ հանդիպումը: Հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգի թիմի գլխավոր մարզիչ Վիլաշ Բոաշը նշել է, որ Յուրչենկոյին է համարում խաղի լավագույն ֆուտբոլիստը:




Լրահոս