Ուֆայում «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չելյաբինսկից Մոսկվա մեկնող «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ուֆայի օդանավակայանում, փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել 1952թ. ծնված ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով:

Ուղևորին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մոսկվա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

 




Լրահոս