Դավիթ Յուրչենկոն ձգտում է խաղալ Ռուսաստանի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատմել է, թե ինչու չի ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը և չի միացել Հայաստանի ազգային հավաքականում:

«Շատ հաճելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է ինձ: Ես մեծացել և դաստիարակվել եմ Ռուսաստանում:  Հենց այստեղ եմ արել առաջին ֆուտբոլային քայլերս: Եվ ցանկանում եմ այստեղ ապացուցել, որ արժանի դարպասապահ եմ, մարդ եմ եւ արժանի եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում: Դրան եմ ես ձգտում, դա եմ ես ցանկանում: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեմ նպատակիս և խաղամ Ռուսաստանի հավաքականում»,- նշել է Յուրչենկոն:




Լրահոս