Ծնվել է Քիմ Քարդաշյանի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի որդին, որը զույգի երկրորդ զավակն է։

Քիմի ու Քանյեի առաջնեկը նրանց դուստր Նորթն է, ում ամուսինները իրենց հետ Հայաստան էին բերել Քիմի պատմական հայրենիք այցի ժամանակ:

Աստղային զույգի որդու ծնվելու մասին լուրը տեղադրված է Քիմ Քարդաշյանի պաշտոնական կայքում: Այնտեղ նշվում է, որ Քիմն ու Քանյեն սիրով տեղեկացնում են իրենց երկրպագուներին իրենց որդու` լույս աշխարհ գալու կապակցությամբ:

Կայքում նաև գրված է` Քիմն ու փոքրիկն այժմ իրենց լավ են զգում:




Լրահոս