Դեկտեմբերի 8-ից 9-ը ոստիկանությունը բացահայտել է գողության 6 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։

Բացահայտվել է գողության` 6, յուրացման կամ վատնման, խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս