Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Իկեր Կասիլյասը, ով ներկայումս հանդես է գալիս «Պորտու»-ում, խոստովանել է, որ շատ է հոգնել Ժոզե Մոուրինյոյի և իր հարաբերությունների մասին հարցերից: Ժամանակին իսպանական ԶԼՄ-ները շատ ակտիվորեն բարձրաձայնում էին իսպանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ և Կասիլյասի միջև առկա լարված հարաբերությունների մասին:
«Ես արդեն մինչև կոկորդս կուշտ եմ այդ թեմայից: Հասկանում եմ, որ մարդիկ հիվանդագին կերպով կապված են այդ թեմային, բայց այլևս պետք չէ վերադառնալ այդ հարցին: Մոուրինյոն իր սպորտային կարիերան ունի, ես` իմը», – նշել է Կասիլյասը:
Երբ Մոուրինյոն դեռևս գլխավորում էր իսպանական ակումբը, նրա և մի քանի ֆուտբոլիստների միջև հարաբերությունների սրում էր նկատվում: Երբ Կասիլյասը ձեռքի վնասվածքից հետո այդ ժամանակ վերադարձավ շարք, Մոուրինյոն նրան նստեցրեց պահեստայինների նստարանին`առավելություն տալով Դիեգո Լոպեսին: