Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմո»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը շուրջ երկու ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «ծնկահոդի կապանների պատռվածք» ստանալու պատճառով:
Ղազարյանը վնասվածք էր ստացել «Մարիտիմո»-ի կազմում: Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ վնասվածքը լուրջ է, և ֆուտբոլիստն ստիպված է լինելու ապաքինվել շուրջ երկու ամիս: