Միլանի այս կազմը հավաքվել է Եվրագավաթ դուրս գալու համար. Գալիանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» փոխանագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ թիմը պետք է պայքարի եվրագավաթների ուղեգրի համար: Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում «ռոսոներին» 15 տուրից հետո ընթանում է 8-րդ տեղում:

«Այս թիմը հավաքվել է որպեսզի եվրագավաթի ուղեգիր նվաճի, այնպես որ մենք պետք է այնտեղ լինենք: Չեմ համաձայնվի նրանց հետո, ովքեր կարծում են, թե մենք բավականաչափ վարպետություն չունենք: Համեմատելով մյուս իտալական թիմերի հետ կարող եմ ասել, որ «Միլանի» մոտ վարպետության հարցում ամեն ինչ կարգին է:

Չեմ խոսում եվրոպական գրանդերի մասին. մենք պետք է մեզ համեմատենք Ա Սերիայի թիմերի հետ»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Mediaset-ը:




Լրահոս