ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 հաղորդում, լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ:
Նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ, 49-ը ընթացքի մեջ է, 135-ով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Իհարկե, այն հանգամանքը, որ հարուցվել է ընդամենը 12 քրգործ, դեռևս չի նշանակում, որ ընտրախախտումներ իրականում արձանագրվել են 12 դեպքով: Այս առիթով քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը նկատեց, որ ամեն հրապարակում կամ ահազանգ չէ, այն էլ` երբեմն միջնորդավորված, որում նշված հանգամանքները համապատասխանել են իրականությանը և կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար. «Հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Թամազյանը:
Վերջինիս խոսքով՝ տվյալները դեռևս կարող են փոփոխվել, քանի որ կարող են ստացվել նոր հաղորդումներ:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: