Ահազանգով մեկնած ոստիկաններն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հայբուսակ» ինստիտուտի մոտ գտնվող աղբամանի հարևանությամբ զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «GLOCK» տիպի ատրճանակ` 2 փամփշտատուփով, և 4,5 մմ տ/չ 22 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս