
Աշխարհի նախկին առաջին ռակետ շվեցարացի Ռոջեր Ֆեդերերը հայտնել է, որ այժմ ինքը լավ մարզավիճակում է և դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան. գրում է ESPN-ը:
«Ես արդեն ծրագրել եմ ամբողջ 2016 թվականը: Անհամբերությամբ եմ սպասում գալիք տարվան:
Մարզավիճակս այս պահին նորմալ է, և ես դեռ չեմ պատրաստվում ավարտել կարիերաս: Դեռևս չկա հստակ ծրագիր այդ մասին, սակայն ավելի լավ կլիներ, որ կազմվեր դա»,-ասել է թենիսիստը: