Ուջան համայնքի մանկապարտեզում տեղակայվել է արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ու հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում: Նախագծի շրջանակում համայնքի մանկապարտեզում տեղակայվել է արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ:

Համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի թիմը, Արագածոտնի մարզպետը, Ուջան համայնքի ղեկավարը, գյուղի բնակիչներ:

dc312db2-b213-4733-a3a2-db0c65b3aad2

«Արդար չէ, որ տարվա ամենագեղեցիկ եղանակը՝ ձմեռը, հրճվանք չի պատճառում երեխաներին և միայն բազմապատկում է հոգսերը, հատկապես՝ մարզերում ապրող ընտանիքների համար: Մանկապարտեզն արևային էներգիայի միջոցով ջեռուցմամբ և տաք ջրով ապահովելը լավագույն լուծումն էր, քանի որ համայնքը հնարավորություն կունենա կրճատելու էլեկտրաէներգիայի ծախսերը և այդ գումարներն ուղղելու այլ կարևոր խնդիրների լուծմանը: Հարկ է նշել նաև ծրագրի բնապահպանական առավելությունները՝ օդի աղտոտման +նվազում, բնական ռեսուրսների խնայողական օգտագործում: Եվ իհարկե, լուծվել է ձմեռային շրջանում երեխաների զբաղվածության հարցը: Հույսով ենք, որ ձմեռն այսուհետև այս երեխաների համար կլինի միայն հրաշքների ակնկալիքի, հեքիաթային գեղեցկության և ջերմության ժամանակաշրջան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

e3efc0c3-1c91-4a42-ad75-656440e5b7f1

Մոտ 2,700 բնակիչ ունեցող Ուջան համայնքի մանկապարտեզ է հաճախում 60 երեխա: ԽՍՀՄ փլուզումից ի վեր այստեղ ձմռանը կանոնավոր ջեռուցում չի եղել, ինչի հետեւանքով ձմեռային ամիսներին մանկապարտեզը չի գործել: Այժմ արդեն մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարին ՝ անկախ եղանակային պայմաններից:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում՝ արևային ջրատաքացուցիչների աշխատանքի շնորհիվ, ձմռան ամիսներին՝ ցերեկային ժամերին, ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցում կտրամադրվի մանկապարտեզին: Արևային ջրատաքացուցիչները նաև մշտական տաք ջուր կապահովեն ամբողջ տարվա ընթացքում:

6b8c5c60-4de4-48d0-9d88-32bac958c3d8

Գիշերային ժամերին կօգտագործվի գազի կաթսան՝ նվազագույն ջեռուցում ապահովելու նպատակով: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել մանկապարտեզի ջեռուցման ծախսը:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորության LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

eecf2c5c-81f8-4c1e-a22a-18a0bb66ac0d

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս