
Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում վերջնական որոշում կայացնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագայի և նրան փոխարինողի հարցում:
Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար դիտարկվում է Դիեգո Սիմեոնեի թեկնածությունը, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոյին մրցաշրջանի ընթացքում աշխատանքից հեռացնելու դեպքում, նրա տեղը ժամանակավորապես կզբաղեցնի իսպանացի մասնագետ Խուանդե Ռամոսը: