ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանի վերջին՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 9 մլն 600 հազար դրամ, 87 հազար դոլար եւ 8.5 հազար եվրո:
ՏՄՊՊՀ անդամի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 530 հազար դրամ: Անցած տարի նա աշխատավարձից բացի՝ ստացել է մոտ 1 մլն 400 հազար դրամ եւ 670 դոլար փոխառություն: Սահակյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, հայտարարագրել է 30 հազար 470 դոլար եւ 1 մլն դրամ: Հարությունյանը փոխառություններից ստացված տոկոսների տեսքով անցած տարի ստացել է 2,5 հազար դոլարի եւ 490 հազար դրամի եկամուտ: Իսկ նրա ամսական աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ: Մի խոսքով, Հայաստանի պաշտոնյաների շրջանում համեստ աշխատավարձով մեծահարուստ կանայք դարձել են անհրաժեշտ «պարագա»: