Բակո Սահակյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:

Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ուղղված անձի, հասարակության եւ պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը եւ պահպանմանը՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:




Լրահոս