
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինյոյի հեռացման գլխավոր կազմակերպիչներն են եղել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը և իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը:
NBC-ն հայտնում է, որ Ֆաբրեգասը բազմաթիվ անգամ ակումբի ղեկավարությանը դժգոհել է պորտուգալացի մասնագետի մեթոդներից: Մարզչի հետ դիմակայությանը մասնակցել է նաև Ազարը, ում նույնպես դուր չեն եկել պորտուգալացու աշխատանքի մեթոդները։