
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր՝ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու փաստը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինելու «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին մարզելը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին վստահության համար: Շատ ուրախ եմ այս նոր մարտահրավերն ընդունելու համար: Միևնույն ժամանակ ցանկանում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել իմ գործընկեր Խոսեպ Գվարդիոլային» – նշել է նա: