Ավտովթար` Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին. կա 5 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արաքս գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Միտսուբիշի Գրանդիս» մակնիշի 34 MV 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպքի հարակից ձորակը:

Ավտոմեքենայի վարորդ ՝ Կ. Գ.-ը (1988 թ. ծնվ.), ուղևորներ ՝ Մ. Ա.-ը (1965թ. ծնվ.), Ն. Գ.-ը (1965 թ. ծնվ.), Դ. Մ.-ը (1988թ. ծնվ. ) և Մ. Գ.-ը (1989թ. ծնվ.) տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. և Կ. Գ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Ժամը 02.00-ի սահմաններում Մ.Գ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս