ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 19-ին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Արարատի մարզի Մասիս քաղաքու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել՝ պպտաձողից կախվելու միջոցով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շրջանառվում է ինքնասպանության դիմելու դրդապատճառներից միայն մի վարկած, այն է՝ սոցիալական վատ պայմանները: Երիտասարդը կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ վարձով էր բնակվում Մասիսում: Մի քանի ամսից պետք է ծնվեր նրա երրորդ երեխան:
Այսօր ինքնասպան եղածի հուղարկավորության արարողությունն է:
Վերջին շրջանում ինքնասպանությունների դեպքերը գնալով շատանում են, և որպես կանոն, պատճառների գերակշիռ մասը սոցիալական են: