Այժմ ընտրելով Alcatel One Touch Pop 2 (5), Alcatel One Touch Pop 2 (4.5 LTE), Alcatel One Touch Idol 2 S, Alcatel One Touch Pop C5 կամ Alcatel One Touch Pop S 3 սմարթֆոն և բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով, բաժանորդը սակագնային պլանի համար ամսական կվճարի 4500 դրամ` 6500 դրամի փոխարեն:
Ի դեպ, սակագնային պլանին նշված ժամկետով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնի ընտրված մոդելը կարելի է ստանալ 1 դրամով:
Առաջարկը գործում է միայն «Դալմա գարդեն մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնում ներկայացված սմարթֆոնների համար:
««ՍԹԱՐԹՖՈՆ» սակագնային պլանն առաջարկում է փաթեթում ներառված ինտերնետ, ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, ինչպես նաև սմարթֆոնների լայն տեսականի՝ մատչելի ամսավճարով: Ընտրելով իրենց նախընտրած սմարթֆոնը՝ մեր բաժանորդները կարող են լիարժեք օգտվել ձայնային և շարժական ինտերնետի ծառայություններից, ինչպես նաև Հայաստանում ամենաընդարձակ և հուսալի ցանցի ընձեռած հնարավորություններից: Իսկ «Դալմա գարդեն մոլ»-ում տեղակայված նորաբաց սպասարկման կենտրոն այցելող բաժանորդները կարող են նաև օգտվել հատուկ առաջարկից՝ սակագնային պլանի շրջանակում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: