ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանը բոլորի՝ այո, մտավորականների եւ արվեստագետների, ուսանողների եւ բանվորների, թաղի տղաների եւ օֆիսային աշխատողների քաղաքն է: Ես ոչ մեկին չեմ «զրկում» Երեւանից եւ հնարավորության շրջանակներում փորձում եմ շփվել բոլորի հետ»:

Տարոն Մարգարյան «168 ժամ»

Երեւանը բոլորի քաղաքն է, այդ թվում՝ կրիմինալ տարրերի եւ թաղային հեղինակությունների, ու նրանք բոլորը պետք է այստեղ տեղ ունենան. սա քաղաքապետի մոտեցումն է, եւ, ցավոք, ոչ միայն Տ. Մարգարյանի, այլեւ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք մշտապես վերընտրվում են: Ու հենց նման մոտեցումներ ունեցող պաշտոնյաների պատճառով են նաեւ մարդիկ արտագաղթում, քանի որ նույն այդ կրիմինալ տարրերից եւ հեղինակություններից ապահով մնալու երաշխիք չունեն, քանի որ Տ. Մարգարյանի նմանները կարծում են, որ Երեւանը նաեւ նրանց քաղաքն է, եւ քանի որ Տ. Մարգարյանի նմանները վերարտադրվելու սովորություն ունեն:




Լրահոս