«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում հերթական նախագիծն է ամփոփվել Տավուշի մարզում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում հերթական նախագիծն է ամփոփվել Տավուշի մարզում: Սահմանամերձ Ջուջևան համայնքի վարչական շենքը, որը ներառում է գյուղապետարանը, մանկապարտեզը և համայնքի բուժկետը, ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգով:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը, համայնքի բնակիչներ:

1e590b87-f5ec-424e-9563-deeb25e0f31a

«Արևային էներգիայի հիման վրա գործող ջեռուցման ու տաք ջրի համակարգերի ներդրումը սահմանամերձ գյուղերում կարևոր է ոչ միայն արդյունավետության ու բյուջետային միջոցների խնայողության առումով: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը նաև նպատակ ունի նվազեցնելու վառելափայտի օգտագործումն ու ծառահատումները: Յուրաքանչյուր այսպիսի նախագիծ բնապահպանական յուրօրինակ քարոզարշավ է, որը բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, իրազեկում է, թե ինչու և ինչպես կարելի է հոգ տանել բնության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

0a6c032c-2bc9-4b5a-b119-3cdf1347336d

Մոտ 600 բնակիչ ունեցող Ջուջևանի վարչական շենքը կանոնավոր չի ջեռուցվել ավելի քան 25 տարի: Փոխարենը օգտագործվել են ոչ արդյունավետ և ծախսատար ջեռուցման միջոցներ:

a8e7b2f8-1acc-44dd-94e8-da58f043af55

Նախագծի շրջանակում տեղադրված ջեռուցման համակարգը, որը ներառում է և՛ գազի կաթսա, և՛ արևային ջրատաքացուցիչներ, շենքի ջեռուցման խնդրին օպտիմալ լուծում է՝ էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված: Համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսերը և կապաhովի տաք ջրամատակարարմամբ ամբողջ տարվա ընթացքում: Գազի կաթսան կօգտագործվի միայն ձմռանը՝ գիշերային ժամերին՝ համակարգը սառեցումից պաշտպանելու նպատակով:

adeff2b6-b0d2-43f0-9fda-49e7fc36e2b1

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ (արեգակնային ջեռուցման համակարգ, LED փողոցային լուսավորություն): Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։ Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

5a0e2b66-1a7f-41a1-a12f-4504d988a8db




Լրահոս