Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է Եվրո -2016-ի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում պահել Վիսենտե դել Բոսկեին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 64-ամյա մասնագետը հայտարարել էր Եվրո-2016-ի ավարտից հետո ազգային թիմից հեռանալու մասին: «AS»-ը հայտնում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունը Դել Բոսկեի հետ բանակցությունները կսկսի նախքան հաջորդ տարի կայանալիք առաջնության մեկնարկը: