2015թ. գլխավոր ձեռքբերումներն ու ձախողումները. պատգամավորներն ամփոփում են տարին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականն արդեն ավարտվում է: Նախորդ տարին լի էր բազմապիսի իրադարձություններով, որոնք մեծ կարևորություն ունեին մեր երկրի համար: Armlur.am-ն այս անգամ ավանդական հարցումն իրականացրեց Ազգային ժողովի պատգամավորների շրջանում` պարզելու համար, թե ըստ նրանց, որոնք էին այս տարվա գլխավոր ձեռքբերումներն ու ձախողումները:

Պատգամավորներից մի քանիսի համար ձեռքբերում և կարևոր իրադարձություն էր դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն, մի քանիսի համար Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն ու դրա առնչությամբ միջազգային արձագանքը:

Ձախողումներ պատգամավորները դժվարանում էին նշել, այլ այդ բառը փոխարինում էին կորուստով և մատնանշում սահմանին ունեցած անմեղ զոհերին:

Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս