Խոհարարը զվարճանալու համար պայթեցրել է սպիտակ արջին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրանգելի կղզում հյուսիսային կայանի աշխատակիցները նկարահանել են սպիտակ արջի հոգեվարքը, ում կերի մեջ խոհարարը պայթուցիկ է դրել. փոխանցում է Ntv.ru-ն:

Ականատեսների խոսքով՝ Կարմիր գրքում գրանցված կենդանին հաճախ գալիս էր կայան` կեր գտնելու: Արջը կեր էր փնտրում աղբարկղերում, երբեմն աշխատակիցները նրան կերակրում էին:

Կենդանին նույնիսկ իր ձագին էր բերում մարդկանց մոտ:

Տեսանյութի հեղինակը հայտնել է, որ խոհարարը զվարճանալու համար արջի կերի մեջ պայթուցիկ է դրել: Մոտ կես ժամ անց արջը տանջվել է ցավից:

Արջի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Կենդանաբանները համոզված են, որ նա ապրելու շանսեր գրեթե չունի: Նրանք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին: Կենդանու սպանության համար խոհարարին մի քանի տարվա ազատազրկում է սպառնում:




Լրահոս