
Իսպանական «Վալենսիա»-ի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական: Նա ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի» ակումբում:
«Իսպանիայում երիտասարդ և շատ հզոր ֆուտբոլիստներ կան, ում փայլուն ապագա է սպասվում: Սակայն ես կցանկանայի ազգային թիմ վերադառնալ: Գլխավոր մարզիչը վերջնական որոշում պետք է կայացնի»,- նշել է Վիլյան: