Նոր հնարավորություններ` ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «ՄՏՍ պլանշետ» ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 10 ԳԲ ծավալով փաթեթ՝ 7 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 1 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ՝ 512 Կբիթ/վրկ փոխարեն:

Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է իր՝ Հայաստանում ամենահզոր 3.5G ցանցը և միակ 4G ցանցը՝ անհատ և կորպորատիվ հաճախորդների համար ապահովելով ավելի ընդարձակ ծածցույթ, ինտերնետի ավելի բարձր արագություն և ծավալ, ինչպես նաև կապի ավելի բարձր որակ: Մեր բաժանորդներին գործարար հաղորդակցության և ժամանցի առավել լայն հնարավորություններ ընձեռելու նպատակով՝ այժմ նույն ամսավճարի դիմաց «ՄՏՍ պլանշետ» ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ, և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ արագությամբ ինտերնետ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»:




Լրահոս