Սոցցանցերում ստորագրահավաք են անցկացնում՝պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Վրանգելի կղզում սպիտակ արջին դաժանորեն սպանած խոհարարին:
Չուկոտկայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի հետ կապված:
Արջի դաժան սպանության տեսանյութը ցնցել է բոլորին: Խոհարարին ազատել են աշխատանքից, սակայն դրանով նա չի ազատվի պատասխանատվությունից: Նրան 3 տարվա ազատազրկում և մինչև միլիոն ռուբլի տուգանք է սպառնում:
«Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ արջը ագրեսիվ չի եղել և սպառնալիք չի ներկայացրել մարդու համար»,-ասել է «Վրանգելի կղզի» արգելոցի տնօրեն Ալեքսանդր Գրուզդևը: