2015-ին 16 հազար մարդ տեղավորվել է աշխատանքի. Արտեմ Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ամփոփեց անցնող տարին: Նրա խոսքով` 2015-ին  ուշագրավ արդյունքներ են գրանցվել իրենց ծրագրերի իրականացման շնորհիվ:

Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերին` նախարարը շեշտեց, որ իրենց նպատակն է` զբաղվածության ծրագրերին մասնակցող անձանց մեծամասնությունը լինի կայուն զբաղված, դրա համար էլ կառավարության որոշմամբ մոնիթորինգ է իրականացվում` հասկանալու, թե ծրագրերը որքանով են ծառայում իրենց նպատակին:

«Այդ ծրագրերում այս տարի ընդգրկվել է 11 հազար 270 մարդ, իսկ ընդհանուր հաշվով` 15 հազար 782 մարդ այս տարի տեղավորվել է աշխատանքի, որից 6 հազար 285­-ը սեզոնային զբաղվածության ծրագրով, շուրջ 400­-ը` Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով»,- հայտնեց Ա. Ասատրյանը:

 




Լրահոս